Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, թագավորական օրենք է խախտել: Սա նկատել են բրիտանական լրատվամիջոցները: Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, կայացած British Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ նրա եղունգներին մուգ բալագույն մանիկյուր է եղել:
Թագավորական էթիկետի համաձայն՝ մուգ մանիկյուր օգտագործելն ընդունելի չէ: Նախկինում տարբեր միջոցառումների մասնակցելիս Մեգանը սովորաբար նախապատվությունը տվել է բաց գույնի մանիկյուրին:
Մեգանն ու Հարին ամուսնացել են այս տարվա մայիսի 19-ին: 2019-ի գարնանը լույս աշխարհ կգա նրանց առաջնեկը:
Աղբյուրը՝ armtimes.com