Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 0,20 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 51,10 դոլար: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարյան մատակարարումներով աճել են 0,13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 60,05 դոլարի: