Ֆրանսիացիների մեծամասնությունը բավարարված է տեսաուղերձում Մակրոնի խոստումներից.

Ֆրանսիացիների մեծամասնությունը բավարարված է դեկտեմբերի 10-ին ազգին հղած տեսաուղերձում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումներից եւ հանդես է գալիս բողոքի ակցիաների դադարեցման օգտին: Այս մասին են վկայում OpinionWay ընկերության հարցման տվյալները, որը երեքշաբթի հրապարակել Է LCI հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ հարցման մասնակիցների 78 տոկոսը հավանություն է տալիս հարկերի նվազեցմանը, իսկ 68 տոկոսն՝ ամսական նվազագույն աշխատավարձը 100 եվրոյով բարձրացնելուն: Հեռուստաալիքը հայտնում է, որ ֆրանսիացիների 54 տոկոսը համոզված է «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը դադարեցնելու անհրաժեշտության հարցում, մինչդեռ 45 տոկոսը հանդես է գալիս դրանց շարունակման օգտին: Նշվում է, որ երկրում բուն շարժման պաշտպանության մակարդակը գրեթե չի փոխվել՝ 66 տոկոս:

Միեւնույն ժամանակ հարցվածների 50 տոկոսը նախագահի ելույթը ոչ համոզիչ է համարել, իսկ 49 տոկոսը հավատացել է Մակրոնի խոսքին:

Հացումն անցկացվել Է Ֆրանսիայի նախագահի ելույթի հեռարձակումից անմիջապես հետո, որին մասնակցել է 18-ից բարձր տարիքի 991 մարդ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի երեկոյան ուղերձով դիմել էր ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել է «դեղին բաճկոնավորների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին: Մակրոնը, մասնավորապես, խոստացել Է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր է 2 հազար եվրոյից: Ֆրանսիայի առաջնորդը նաեւ դատապարտել է բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների դեմ բռնությունը: