Պայթյուն Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող գործարանում. կան զոհեր

Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող «Ավանգարդ» պայթուցիկ նյութերի գործարանում պայթյուն է որոտացել, կան մահացածներ և վիրավորներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով շրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

Պայթյունի պահին շենքում եղել է 5 մարդ։ Երկուսը մահացել են, ևս երկու տուժածներին հանել են փլատակների տակից։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ։

Հաղորդվում է, որ 7,5 հազար քառակուսի մետր մակերեսով շենքն ամբողջությամբ քանդվել է։

ԱԻՆ-ում նշել է, որ պայթյունը տեխնոլոգիական է եղել։ Պայթյունից հետո այրվել են երեք մարդատար մեքենաներ։

Ստեղծվել է օպերատիվ շտաբ, պայթյունի վայր է մեկնել Լենինգրադի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

 Աղբյուրը՝ armeniasputnik.am