Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բելգիայի, Լյուքսեմբուրգի առաջնորդները հոկտեմբերի 17-ի երեկոն անցկացրել են Բրյուսելի կենտրոնական Գրանդ-փլաս հրապարակում: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Քաղաքական գործիչներն այնտեղ գնացել են Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու կապակցությամբ՝ բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
Մերկելն ու Մակրոնը շփվել են տեղի բնակիչների ու զբոսաշրջիկների հետ, միմյանց ձեռք են սեղմել: Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելը պատմել է, որ խմիչքներ է գնել` իր վերընտրումը նշելու համար: Նա նաև նշել է, որ հանդիպումն իրենց հնարավորություն է տվել ֆրիի և գարեջրի սեղանի շուրջ քննարկել իրենց գործերը:
Ֆրանսիայի նախագահի օգնականը պատմել է, որ հանդիպումը պլանավորված չի եղել, այլ ինքնաբուխ, Մերկելն ու Մակրոնը հյուրանոց վերադառնալիս են եղել, երբ Լյուքսեմբուրգի վարչապետից երեկոն միասին անցկացնելու հրավեր են ստացել:
Աղբյուրը՝ shantnews.am