Արքայազն Հարին և Մեգան Մարքլը երեխայի են սպասում

Սասեքսի դուքս Հարին և դքսուհի Մեգան Մարքլը երեխայի են սպասում: Այս մասին ասվում է Քենսիգթոնյան պալատի Twitter-յան պաշտոնական էջում:

Նորությունը հաստատվել է Ավստրալիա նրանց այցի ժամանակ: Քենսիգթոնյան պալատի Twitter-յան էջում ասվում է, որ զույգը երեխա կունենա 2019թ. գարնանը:

Արքայազն Հարին և դերասանուհի Մեգան Մարքլն ամուսնացել էին 2018թ. մայիսին: