Կալիֆոռնիայում տղամարդը կրակել է մարդկանց ուղղությամբ. տուժածներ կան

Անհայտ անձը կրակ է արձակել Կալիֆոռնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքի բնակելի համալիրում։ Այդ մասին հաղորդում է Russia Today-ը։

Որոշ տվյալներով` տղամարդը կրակել է համալիրի ընդհանուր գոտում։ Վիրավորվել են 10 մարդ, երեքը ծայրահեղ վիճակում են։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը։ ՌԻԱ Նովոստիի տվյալով` դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկի մոտ երկու տղամարդկանց վիճաբանությունից հետո։

Տեղի ոստիկանության կապիտան Ռիչարդ Լոուհեդի խոսքով` հրաձգությունը տեղի է ունեցել բնակելի համալիրում, իսկ իրավապահ մարմինները հետախուզում են կասկածյալին։ Կրակողին դեռ չեն ձերբակալել։

Սան Բերնարդինոն գտնվում է Լոս Անջելեսից մոտ 80 կմ հեռավորության վրա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am