Apple-ը աշխատողներ է փնտրում, ովքեր Siri-ին ավելի խելացի կդարձնեն

Չնայած այն հանգամանքին, որ հենց Apple ընկերությունն է նորաձև դարձրել ձայնային օգնականներին, Siri անունով իր սեփական օգնականը առանձնապես չի փայլում իր խելքով և դյուրըմբռնողությամբ։ Կարծես թե խնձորային ընկերությունը պատրաստվում է բոլոր ուժերը հավաքել և ուղղել այդ բացը։

Thinkum-ի մասնագետները հաղորդում են, որ Apple-ը ներկա պահին պատրաստվում է ավելի քան 142 նոր մասնագետ վարձել, ովքեր կզբաղվեն Siri-ի հարցով։ 2018-ի մարտին Apple-ը բավական նոր աշխատատեղեր է բացել, այս կամ այն կերպ կապված ձայնային օգնականի աշխատանքի հետ։

Աղբյուրը՝ 1in.am