Amazon-ի ղեկավարը զբոսանքի է հանել ռոբոտ-շանը (լուսանկար)

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, MARS գիտաժողովի ժամանակ զբոսնել է Boston Dynamics ռոբոտ-շան հետ: Իր նոր «կենդանու» հետ լուսանկարը նա տեղադրել է Twitter-ում:

Նոր շանս հետս կոնֆերանսի եմ բերել #MARS2018 #BostonDynamics,- նկարի տակ մեկնաբանել է Բեզոսը:

Ռոբոտ շունը հայտնի է դարձել դեռ մեկ ամիս առաջ: Այն ժամանակ այն ստեղծող Boston Dynamics ընկերությունը ռոբոտի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որտեղ շունը բացում և պահում էր դուռը, որպեսզի ներս թողներ իր ընկերոջը:

Աղբյուրը՝ 1in.am