Ֆրանսիական Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդը հայտնի է իր վառ երևակայությամբ ու նոր հավաքածուների ցուցադրությունն արտասովոր վայրերում կազմակերպելու ունակությամբ:
Ինչպես նշում է Tatler-ը, նորաձևության աշխարհի «կայզերը» նոր հավաքածուն ցուցադրել է Grand Palais-ում՝ ներսում ստեղծելով կախարդական անտառ:
Տասնյակ մոդելներ Լագերֆելդի նոր հագուստները ցուցադրել են՝ դուրս գալով ծառերի հետևից:
Աղբյուրը նկատում է, որ այս անգամ ևս դիզայները գովերգել է ժամանակակից, ուժեղ ու անկախ կնոջ կերպարը:
Ցուցադրության առաջին շարքերում նստած են եղել Լագերֆելդի մուսաները՝ Կառլա Բրունին, Կիրա Նայթլին, Վանեսա Պարադին ու Լիլի Ալենը:
Աղբյուրը՝ tert.am