«Օսկարի» 90-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրներից մեկը հանդես է եկել ամենակարճ ելույթով, ինչի համար երեկոյի կազմակերպիչների կողմից արժանացել է կանաչ հիդրոցիկլետի, որն արժի ավելի քան 17 հազար դոլար։
Մրցանակը ստացել է «Թափանցիկ թել» ֆիլմի կոստյումների դիզայներ Մարկ Բրիջսը, հայտնում է The Verge-ը։
Երեկոյի ընթացքում հուզումնալից և երկար ճառերից խուսափելու համար ավելի վաղ հաղորդավար Ջիմի Քիմելը խոստացել էր հիդրոցիկլետը նվիրել այն դափնեկրին, ով կկարողանա երախտիքի ամենակարճ ելույթով հանդես գալ։
Աղբյուրը՝ 1in.am