Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկարի» թվով 90-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Հոլիվուդյան «Դոբի» թատրոնից ուղիղ հեռարձակումը վարում էր ABC հեռուստաալիք։ Միջոցառումը երկրորդ անգամ անընդմեջ վարել է կատակերգու Ջիմի Քիմելը: Նա արարողությունն սկսել է անցյալ տարի տեղի ունեցած սկանդալի վերաբերյալ կատակով, երբ «լավագույն ֆիլմի» համար մրցանակի դափնեկիրներին հայտարարած դերասանները շփոթել էին ծրարները:
«Լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում հաղթանակ է տարել «Ջրի կերպը» կինոնկարը: Լավագույն ռեժիսոր է դարձել Գիլիերմո դել Տորոն՝ նույն այդ ֆիլմի համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս Մաքդորմանդը «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ժապավենում կատարած աշխատանքի համար: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Գերի Օլդմենը՝ «Մութ ժամանակներ» ֆիլմում խաղացած դերի համար: Կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար պարգեւն ստացել է Էլիսոն Ջեննին «Տոնյան՝ ընդդեմ բոլորի» ֆիլմի համար:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» կատեգորիայում մրցանակը շահել Է Սեմ Ռոքուելը՝ «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարին մասնակցելու համար: Լավագույն ադապտացված սցենարի համար մրցանակը բաժին է հասել Ջեյմս Այվորիին («Ինձ կոչիր քո անունով»), օրիգինալ սցենարի համար՝ Ջորդան Փիլին («Հեռացի՛ր»): «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկարն» ստացել է «Իկար» ամերիկյան նախագիծը, որը նվիրված է Ռուսաստանում տեղ գտած դոպինգային սկանդալին:
«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարը» բաժին է հասել Սեբաստիան Լելիոյի (Չիլի) «Ֆանտաստիկ կինը» ժապավենը: ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի մրցանակը, որը 1940-ական թվականներից հայտնի է որպես «Օսկար», հիմնվել է 1929 թվականին եւ ավանդաբար հանձնվում է կինոարվեստի գործիչներին ֆիլմերի ստեղծման գործում ներդրած նրանց ավանդի համար: Պարգեւատրման արարողությունն ամեն տարի անցկացվում է Լոս Անջելեսում:
Աղբյուրը՝ 168.am