Պորտալ դեպի այլ աշխարհ. iPhone X-ի տեսողական խաբկանքը զարմացրել է սոցկայքերի օգտատերերին

Սոցցանցերի օգտատերերը քննարկում են iPhone X սմարթֆոնի միջոցով ցուցադրված տեսողական խաբկանքի ուշագրավ տեսանյութը, որը տարածվել է համացանցում ու զարմացրել բազմաթիվ օգտատերերի:

Արտասովոր էֆեկտով տեսանյութն իր թվիթերյան էջում հրապարակել է Փիթեր Նորբին: Տեսանյութում երևում է iPhone X սմարթֆոնը, որը կարծես վերածված լինի անհատակ անցքի կամ պորտալի:

«Սա կարծես դեպի այլ աշխարհ բացվող պորտալ լինի»,-գրել է օգտատերերից մեկը:

Շատերին առավելապես տպավորել է այն փաստը, որ պատկերի խորությունը փոխվում է՝ կախված դիտանկյունից: Հավանաբար, նոր հավելվածը կիրառում է հավելյալ իրականության տեխնոլոգիան ու Face ID-ի միջոցով հետևում է գլխի շարժումներին:

Աղբյուրը՝ tert.am