20-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկի՝ Պաբլո Պիկասոյի «Բերետով ու վանդակավոր զգեստով կինը» կտավը Sotheby’s-ի կազմակերպած աճուրդում վաճառվել է 69.4 մլն դոլարով:
Ինչպես նշվում է աճուրդի տան ինստագրամյան էջում, կտավը ստեղծվել է 1937թ.: Դրանում պատկերված է Պիկասոյի ընկերուհին, բնորդուհին ու մուսան՝ Մարիա Թերեզա Վալտերը:
Հետաքրքրական է, որ կտավի ստեղծումից 2 տարի առաջ, կինը նկարչի համար աղջիկ է լույս աշխարհ բերել:
Նախքան աճուրդի հանվելը՝ կտավը ցուցադրվել էր Հոնկոնգում, Թայբեյում, Լոնդոնում և Նյու Յորքում:
Աղբյուրը՝ tert.am