Ամերիկյան Բրոնքս քաղաքի դպրոցներից մեկում տհաճ միջադեպ է գրանցվել: Սպիտակամորթ ուսուցչուհին երեխաներին պատմել է ստրկատիրական հասարակարգի մասին: Որպեսզի աշակերտներն ավելի լավ պատկերացնեն, թե ինչպես են սևամորթ ստրուկների հետ վարվել նրանց տերերը, ուսուցչուհին գրատախտակի մոտ է կանչել աֆրոամերիկացի երեք աշակերտների և նրանց խնդրել է, որպեսզի փորի վրա պառկեն գետնին:
«Հիմա դու հասկանու՞մ ես՝ ինչ է նշանակում ստրուկ լինել: Ինչպե՞ս ես զգում քեզ այդ կարգավիճակում»,- ոտքով հրելով պառկած աշակերտուհուն՝ հարցրել է Պատրիսիա Քամմինգս անունով ուսուցչուհին, ապա ոտքը դրել է աղջկա վրա:
Երեխաներն այս միջադեպի մասին պատմել են ծնողներին, և դպրոցում մեծ աղմուկ է բարձրացել: Ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից, սակայն ոչ թե ընդմիշտ, այլ ընդամենը մի քանի օրով: Աֆրոամերիկացի աշակերտների ծնողները շարունակում են պայքարել, որպեսզի կնոջն այլևս թույլ չտան դասավանդել դպրոցում:
Աղբյուրը՝ life.panorama.am