Ընկերությունն աշխատակիցներին 5000 դոլար է առաջարկում հեռանալու համար

Amazon ընկերությունն աշխատակիցներին 2000-5000 դոլար է առաջարկում, եթե նրանք համաձայնվեն հեռանալ աշխատանքից: Այս մասին հայտնում է The Atlantic-ը:

Մարդկանց հեռանալու համար վճարելու ռազմավարությունն արդյունավետ է. ընկերությունում միայն նվիրված աշխատողներ են աշխատում:

«Մենք ուզում ենք, որ Amazon-ում աշխատող մարդիկ ցանկանան գտնվել այստեղ»,- հայտարարել է ընկերության մամլո քարտուղար Էշլի Ռոբինսոնը:

«Մեր նպատակն է մարդկանց դրդել լրջորեն մտածելու իրենց աշխատանքի և այն մասին, թե ինչ են ուզում: Վերջին հաշվով, մենք կարծում ենք, որ եթե աշխատանքը վայր է, որտեղ չեք ուզում գտնվել, դա վատ է և՛ աշխատակցի, և՛ ընկերության համար»,- նշել է նա:

Նա ասել է, որ առաջարկությունն աշխատողներին միայն տարին մեկ անգամ է արվում:

Աղբյուրը՝ 1in.am