Ավելի քան 237.000 դոլար. Christie’s-ը վաճառել է երկնաքարի 30 կիլոգրամանոց բեկոր (լուսանկարներ)

ԱՄՆ Արիզոնա նահանգի խառնարաններից մեկում հայտնաբերված երկնաքարի կտորը, որը կշռում է ավելի քան 30 կգ, վաճառվել է հեղինակավոր Christie’s աճուրդի տան կողմից:

Բացառիկ նմուշի համար անանուն գնորդը վճարել է 237.500 դոլար, հայտնում է CNBC-ն: Բեկորը վաճառվել է  առցանց աճուրդի ժամանակ:

Աղբյուրը մանրամասնում է, որ «երկաթյա երկնաքարը» Երկրի վրա է ընկել 50.000 տարի առաջ, ինչի հետևանքով էլ գոյացել է խառնարանը:

Նշվում է, որ բեկորը գնահատվել էր 150.000-250.000 դոլար:

Christie’s-ը մտադիր է ապրիլին Լոնդոնում աճուրդի հանել մեկ այլ երկնաքարի բեկոր, որն ընկել է այս տարվա հունվարին՝ Դետրոյթ քաղաքից ոչ հեռու:

Աղբյուրը՝ tert.am