Amazon-ն առաջին անգամ իր շուկայական արժեքով առաջ է անցել Microsoft-ից

Amazon ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ իր շուկայական արժեքով առաջ է անցել Microsoft ընկերությունից՝ այդ ցուցիչով համաշխարհային ընկերությունների թվում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը` Apple-ից և Alphabet-ից (Google-ի հոլդինգյան ընկերություն) հետո: Այդ մասին վկայում են բորսայի տվյալները, հայտնում է CNBC-ն:

Չորեքշաբթի օրվա վաճառքների արդյունքների համաձայն՝ Amazon-ի շուկայական արժեքը կազմել է 702,46 միլիարդ դոլար, իսկ Microsoft-ինը՝ 700,56 միլիարդ դոլար: Amazon-ի մեկ բաժնետոմսի արժեքը չորեքշաբթի օրվա արդյունքներով աճել է 2,6 տոկոսով՝ հասնելով 1,451 դոլարի, իսկ Microsoft-ինը՝ 1,6 տոկոսով՝ հասնելով 90,81 դոլարի:

Apple-ի և Alphabet-ի շուկայական արժեքները կազմել են, համապատասխանաբար, 849,24 միլիարդ և 744,73 միլիարդ դոլար:

Աշխարհի ամենաթանկ ընկերությունների թվում Microsoft-ին հետևում են չինական Tencent-ը և Facebook-ը:

Աղբյուրը՝ tert.am