Համացանցի չինացի օգտատերերը սկսել են զանգվածաբար գանգատվել Instagram-ում Mercedes գերմանական ավտոկոնցեռնի գովազդից, որում առկա է Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամայից մեջբերում։
Ավտոարտադրողը ստիպված է եղել ներողություն խնդրել սխալ գովազդի պատճառով՝ չինացիների զգացմունքները վիրավորելու համար, գրում է The Washington Post-ը։
Սպիտակ մեքենայի լուսանկարն ուղեկցվում է հետևյալ մեջբերմամբ. «Նայե՛ք իրավիճակին տարբեր անկյուններից, և դուք կդառնաք ավելի բաց»։
Աղբյուրը՝ 1in.am