Հարավային Կարոլինայի երիտասարդ բնակչուհիներից մեկը տաճարի կողքին՝ ցնցված ականատեսների առաջ ծնկի է իջել և հանել սեփական աչքերը՝ պահելով դրանք իր ձեռքերում։ Այս մասին փոխանցում է USA.one-ը։
Դեպքը տեղի է ունեցել Անդերսոն քաղաքի South Main Chapel and Mercy Center մատուռի մոտ։
Նախկին հոգևորական Տերրի Միտչելայի խոսքով՝ նա մոտ 20 տարեկան է։ Մինչև իր տեսողության օրգանները հանելը, նա փորձել է իրեն վնասել մոտակա երկաթուղու մոտ։
Տեղի ոստիկանները նրան տեղափոխել են հիվանդանոց։ Նա գտնվում է Greenville Memorial հիվանդանոցում. վիճակը կայուն է։
Աղբյուրը՝ life.panorama.am