Goldman Sachs-ն ու Apple-ը մտադիր են համագործակցել

Ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկը մտադիր է գործարկել ծրագիր, որի միջոցով Apple-ի արտադրանքի ապագա տերը հնարավորություն կունենա ձեռք բերել այն իջեցված տոկոսադրույքով՝ ապառիկ, գրում է The Wall Street Journal-ը:

Հաղորդվում է, որ բանկը iPhoneX-ի ապագա տերերին ինքնարժեքով տրամադրելու է 1000 դոլար՝ նախկինի համեմատ ավելի ցածր տոկոսադրույքով:

Ամսագիրն ընդգծում է, որ Goldman Sachs-ը և Apple-ը սպասվող համաձայնագրից մեծ շահույթ կունենան. բանկը կավելացնի վարկային պայմանագրերի քանակը, իսկ Apple-ն կմեծացնի վաճառվող ապրանքների ծավալը:

Աղբյուրը՝ life.panorama.am