Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է Թոմ Հարդիի մոմե կրկնօրինակը (լուսանկարներ)

Բրիտանացի հայտնի դերասան Թոմ Հարդին, հուրախություն բազմաթիվ երկրպագուների, համալրել է այն աստղերի շարքը, որոնք իրենց մոմե արձաններն ունեն հեղինակավոր Մադամ Տյուսոյի թանգարանում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, արձանը ներկայացվել է Լոնդոնի թանգարանում: Այն այնքան լավ է պատրաստված, որ առաջին հայացքից չի տարբերում իրական Թոմ Հարդիից:

Դերասանի մոմե կրկնօրինակը պատկերված է կաշվե բազմոցին նստած:

Աղբյուրը՝ tert.am

Դատելով ստորև ներկայացված ֆոտոշարքից՝ 40-ամյա աստղի երկրպագուները շատ են ոգևորվել այս նորությունից՝ շտապելով փաթաթվել քանդակին ու լուսանկարվել դրա հետ: