Ես մինչև հիմա հիանում եմ նրանով. Վենսան Կասելը՝ Մոնիկա Բելուչիի և պատանեկության մասին

Ֆրանսիացի դերասան Վենսան Կասելն այն մարդկանցից են, որոնք չեք խուսափում հարցազրույցներ տալուց, այն էլ բացահայտ խոսել ամեն ինչի մասին: Կասելը նախկինում ամուսնացած է եղել իտալուհի դերասանուհի Մոնիկա Բելուչիի հետ, նրանք ունեն համատեղ երկու երեխա, այժմ զույգը բաժանվել է և Կասելը հանդիպում է իրենից բավական երիտասարդ բրազիլուհի մոդելի հետ:

Վերջերս Կասելը հարցազրույց է տվել ու անկեղծացել, խոսելով պատանեկության մասին, նա նշել է. «Ես երջանիկ մանկություն եմ ունեցել, մինչև 13 տարեկան ամեն ինչ նորմալ էր, դրանից հետո հայրս ու մայրս բաժանվեցին, հորս հետ հարաբերությունները վատացան, այդպես շարունակվեց մինչ նրա մահը: Ես ամեն ինչ անում էի նրան չնմանվելու համար»:

Խոսելով նախկին կնոջ՝ Մոնիկա Բելուչիի մասին, նա ասել է. «Դե, ինչ կարող եմ ասել, ես նրանով հիանում եմ, հիացել եմ միշտ, մեր ծանոթության առաջին օրից մինչ հիմա: Մենք մինչև հիմա շատ կապված ենք միմյանց, ու դա կապ չունի այն բանի հետ, որ համատեղ երկու երեխա ունենք»:

Աղբյուրը՝ life.panorama.am