Չինաստանի Հենան նահանգի ոստիկանությունն ավելի քան 30 մարդ է ձերբակալել «խելացի ակնոցների» նոր տեսակի օգնությամբ, հայտնում է Global Times թերթը:
Ինչպես հայտնում են չինական ԶԼՄ-ները, յոթ մարդ ձերբակալվել է առևանգմանը մասնակցության և ՃՏՊ-ի վայրից փախուստի դիմելու կասկածանքով: Ձերբակալվել է նաև 26 մարդ՝ կեղծ փաստաթղթերի օգտագործման համար:
Հասարակական անվտանգության ապահովման տեղական ստորաբաժանման ներկայացուցիչ Չժան Սյաոլեյը հայտնել է, որ ակնոցի օգնությամբ ստացված տեղեկությունները կհամեմատվեն իրենց բազայի տվյալների հետ:
Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիայի շնորհիով, դեմքերը նույնականացնելու համար անհրաժեշտ է միայն կասկածյալի դեմքի մեկ լուսանկար: Ավելի վաղ իրավապահ մարմիններին հարկավոր էր մի քանի լուսանկար ստանալ տարբեր անկյուններից:
Աղբյուրը՝ tert.am