Ռուսական INFOLine տեղեկատվա-խորհրդատվական գործակալության հետազոտության տվյալներով՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն ընդգրկվել է Ռուսաստանում առևտրի և ժամանցի կենտրոնների կառուցման ու զարգացման խոշորագույն ներդրողների եռյակում, գրում է rusarminfo.ru-ն:Տեղեկատվա-խորհրդատվական գործակալությունը հրապարակել է «ՌԴ խոշորագույն հիպերմարկետները և առևտրի կենտրոնները. 2018-2021 թվականների նախագծերը» հետազոտությունը, որի համաձայն՝ առաջիկա չորս տարիների ընթացքում Ռուսաստանում սպասվում է առևտրային շինարարության ծավալների ավելացում:
Հետազոտության հեղինակների համաձայն՝ «Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է զարգացնել «Ռիո» առևտրի և ժամանցի կենտրոնների ցանցը, ներդրումներն առաջիկա երկու տարիներին կկազմեն առնվազն 20 միլիարդ ռուբլի:Խոշորագույն ներդրողների եռյակում են հայտնվել նաև «IKEA»-ն և «ADG Group»-ը:
Աղբյուրը ՝ tert.am