Amazon-ի եռամսյակային հաշվետվությունը Ջեֆ Բեզոսին 6.5 մլրդ դոլար է բերել

Ջեֆ Բեզոսի կարողությունը կտրուկ աճել է Amazon-ի հաշվետվության հրապարակման ֆոնին։ Նա աշխատել է ավելի քան 6 մլրդ դոլար, հայտնում է Bloomberg-ը։ Նրա ընկերությունը տոներին ցուցաբերել է վաճառքի լավագույն արդյունքները վերջին 8 տարում։

Փետրվարի 1-ին Amazon-ը զեկուցել է իր պատմության մեջ խոշորագույն եռամսյակային շահույթի մասին։ 4-րդ եռամսյակի արդյունքներով՝ ընկերությունը ստացել է 1.86 մլրդ դոլարի շահույթ (1 բաժնետոմսի հաշվով 3.75 դոլար)։

Այդ նորությունների ֆոնին ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 6 տոկոսով։

Աղբյուրը՝ 1in.am