Աճուրդով վաճառվել է Rolls-Royce ընկերության Phantom սեդանի նոր սերնդի առաջին նմուշը:
Motor.ru-ի հաղորդմամբ՝ մեքենան վաճառվել է 780 000 դոլարով: Մինչդեռ մեքենայի գինը չի գերազանցում 500 000 դոլարը: Մեքենայի աճուրդն անցկացվել է «Գինու ձմեռային փառատոնի» շրջանակներում ԱՄՆ Ֆլորիդա նահանգում:
Մեքենան ձեռք են բերել Օհայո նահանգի բնակիչներ Ջոն Մեյսոնն ու նրա կինը՝ Բոնին: Մեքենայի հետ միասին Մեյսոն ամուսինները մեկ շիշ գինի են ստացել:
Սեդանի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն Naples Children & Education Foundation բարեգործական հիմնադրամից:
Նոր սերնդի Rolls-Royce Phantom մոդելի դեբյուտը կայացել է 2017-ի ամռանը: Սեդանը զինվել է 6.75 լիտր ծավալային, 12 մխոցային երկտուրբո շարժիչով, որը 571 ձիաուժ հզորություն է զարգացնում:
Աղբյուրը՝ tert.am