Ամերիկյան “Comedy central” հեռուստաալիքի “The daily show” կոչվող հեռուստաալիքի հունվարի 8-ի թողարկումը իսկական խառնաշփոթ է առաջացրել: Հայ համայնքին հիմնավոր վիրավորել ու վրդեվեցրել է հայտնի շոումեն Trevor Noah-ի կողմից արված դիտավորյալ կամ ոչ խորը գիտակցված մի արտահայտություն:
Բանն այն է, որ շոումենը թողարկման ժամանակ անդրադարձել է Դոնալդ Թրամփի հերթական twitter-յան զվարճալի գրառմանը, որտեղ նախագահն ի պատասխան իր մտավոր կարողությունների վրա կասկածողների գրել էր, թե ինքը խելացի է, հետո շտկել ու հավելել է՝ ոչ, ես կայուն հանճարել եմ:
Ծաղրելով նախագահի 2 բովանդակային առումով իրար հակասող մտքերը՝ շումենը նկատել է, որ միայն Դոնալդ Թրամփը կարող է պաշտպանվել և միևնույն նախադասության մեջ արժեզրկել իր իսկ ասածը: Սա շոումենը համեմատել է նրա հետ, որ մեկն ասի, թե ամենահանդուրժող մարդն է ու միևնույն ժամանակ հավելի, որ ատում է կեղտոտ հայերին:
Նշենք, որ հաղորդավարի այս արտահայտությունը շատերի կարծիքով ուղղակի ասված խոսքեր չեն, դրանք կոնկրետ ընտրված բառեր են՝ ճիշտ այնպես, ինչպես թուրքերն են հայերին անվանել: