Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնն առաջին անգամ միասին հայտնվել են կարմիր գորգին

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու կատակերգու Փիթ Դեւիսսոնը կես տարվա ընթացքում առաջին անգամ հանրությանն են ներկայացել։

Նախօրեին Լոս Անջելեսում անց է կացվել Քարդաշյան ընտանիքի նոր նախագծի՝ Hulu-ի «The Kardashians» սերիալի պրեմիերան։ Քիմ ու Փիթը հանրության առաջ են հայտնվել՝ ձեռք-ձեռքի բռնած։

Քիմը կանխամտածված Փիթին չի հրավիրել մասնակցել նոր իրապատում-շոուին, սակայն նրան շնորհակալ է աջակցության համար։ «Ես երկար ժամանակ կասկածում էր՝ արդյոք հարկավոր է առհասարակ խոսել մեր հարաբերությունների մասին։ Բայց ես հասկացա, որ չի ստացվի երկար թաքցնել։ Այսօր նա ինձ հետ է՝ ինձ աջակցելու համար, քանի որ գիտի, թե որքան կարեւոր է դա։ Ես անսահման երջանիկ եմ, որ Փիթը կողքիս է»,- կարմիր գորգով անցնելիս հարցազրույցի ընթացքում ասել է Քարդաշյանը։