«Նոր ալիք» միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի երիտասարդ երգիչ Սարո Գևորգյանը

«Նոր ալիք» երաժշտական մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի երիտասարդ երգիչ Սարո Գևորգյանը։

«Վերջապես իրականությոին դարձավ իմ երազանքներից մեկը։ Հենց ես կներկայացնեմ Հայաստանը «Նոր Ալիք» միջազգային երգի մրցույթում։ Այս պահին ու հնարավորությանը ես երկար էի սպասում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին էին և քաջալերում էին ինձ: Անցած տարին շատ ծանր էր բոլորիս համար։ Ամեն ինչ կանեմ, որ պատվով ներկայացնեմ Հայաստանը ու հաղթանակ բերեմ բոլորիս»,– Ինստագրամի իր էջում գրել է նա։

Նշենք, որ նա մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ 2017»–ին, իսկ «Եվրատեսիլ 2019»–ին եղել է Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկի հետ մրցույթին մեկնած բեք–վոկալիստներից մեկը։