«Դեռ չեմ քայլում, բայց դա էլ կշտկվի»․ Գայանե Ասլամազյանը՝ իր առողջական վիճակի մասին

ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասանուհի Գայանե Ասլամազյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և անդրադարձել իր առողջական վիճակին։

«Վերջապես երեք ամիս անց բժիշկական կենտրոններ այցելելուց բացի այլ տեղ եկա։ Դեռ չեմ քայլում, բայց դա էլ կշտկվի»,– գրել է նա։

Ընկերներն ու երկրպագուներն առողջություն են մաղթել դերասանուհուն։