«Ասե՛ք ձեր կառավարությանը, որ դադարեցնի Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը»․ Սերժ Թանկյանը դիմել է Իսրայելի ժողովրդին

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Facebook-ում Իսրայելի ժողովրդին կոչ է արել իրենց իշանություններին թույլ չտալ Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքեր մատակարել։

«Իսրայելի ժողովուրդ, խնդրում եմ, ասեք ձեր կառավարությանը, որ դադարեցնի Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը: Այդ անօդաչուները ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքները: Դուք տեսել եք լուսանկարները։ Դուք գիտեք՝ ովքեր են մեր թշնամիները»,- գրել է Թանկյանը։