Ես այսօր նույնպես միանում եմ մնացածին, քանի որ բոլորս Հայաստանի համար խաղաղություն ենք ցանկանում. Էլթոն Ջոն
Այս մասին իր ինստագրամի էջում գրել է բրիտանացի հանրահայտ երգիչ, երգահան Էլթոն Ջոնը։
«Ես այսօր նույնպես միանում եմ մնացածին՝ տարածելով կարմիր լուսանկար, քանի որ բոլորս Հայաստանի համար խաղաղությություն ենք ցանկանում:
2018 թվականի մայիսին, ես այցելել եմ այս գեղեցիկ երկիրը և ուղղակի զարմացած էի հայ ժողովրդի կողմից ինձ ցույց տված բարությամբ և մարդասիրությամբ:
Այս պահին Հայաստանն ու Արցախը թուրքադրբեջանական ագրեսիվ ռազմական գործողությունների տակ են: Քաղաքացիական անձինք թիրախավորվում են, և երկու կողմերից էլ մահեր կան:
Հայերը գեղեցիկ ժողովուրդ են և նրանք արժանի են կայուն խաղաղության ՝ տարիներ տևած պատմական հալածանքներից հետո»: