rt.am Life-ը բլից հարցազրույցների շարքում այս անգամ զրուցել է դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ` բացահայտելով նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:
Արթնանալուց հետո առաջինը լոգանք եմ ընդունում:
Իմ իդեալական հանգստյան օրը օգոստոսից չի եղել:
Ֆիլմը պետք է դիտել կինոթատրոնում:
Անվերջ կարող եմ լսել Շարլ Ազնավուրի բոլոր երգերը:
Վերջին անգամ Google-ում փնտրել եմ, թե որտեղ կարող եմ նշել ծննդյանս օրը:
Առանց համացանցի կյանքն ուզում եմ պատկերացնել, բայց դեռ չի ստացվում:
Քչերը գիտեն, որ ես մելանխոլիկ եմ:
Առաջին աշխատավարձս, ինչպես առաջին սերը, կուտ է գնացել:
Գաղտնի հոբբիս բրենդամոլությունն է:
Ամենաթանկ իրը, որը գնել եմ` մեքենաս է:
Մարդու մեջ ինձ կարող է գրավել պատասխանատվությունը:
Վանել` անլրջությունը:
Զայրանում եմ վերջերս ամեն ինչից:
Երբեք չգիտեմ` ինչ չեմ անի:
Չեմ ների չգիտեմ… ինչ մտածում էի` չեմ ների, ներել եմ:
Եթե հնարավորություն ունենամ անցյալ գնալու, կցանկանամ ունենալ այն մտածողությունը, որն ունեմ հիմա:
Ինձ շատ է ծիծաղեցնում ամեն մանրուք:
Երջանիկ լինելու համար պետք է բաց թողնել իրադարձություններն ու մարդկանց:
Առաջին անգամ սիրահարվել եմ դպրոցական տարիքում` կարմիր կոշիկներով տղայի:
Անպատասխան սեր չեմ ունեցել:
Դիմացինի սիրուն արժանանալու համար ոչինչ պետք չէ:
Մինչև ամուսնանալը պետք է լավ մտածել:
Կամուսնանամ, երբ հասկանամ, որ ես ու դիմացինս կայացել ենք ու արդեն կարող ենք ապահովել մեր հետնորդներին:
Մարիամ Խաչատրյան life.tert.am