«Ես քեզ սիրում եմ վայրկյաններով, րոպեներով, ժամերով…». Էդգար Իգիթյանի սիրո խոստովանությունը կնոջը` ամուսնության 2-ամյակի առթիվ

Դերասան Էդգար Իգիթյանն ու կինը` Լուսինե Չոբանյանը, օրեր առաջ տոնում էին իրենց ամուսնության 2-ամյակը: Էդգարն այդ առթիվ Ինստագրամի իր էջի սթորի բաժնում լուսանկար է տեղադրել կնոջ հետ և մակագրել.

«Ես քեզ սիրում եմ վայրկյաններով, րոպեներով, ժամերով, օրերով և երկար գիշերներով, շաբաթներով ու ամիսներով, տարիներով և, կարծես թե, դարերով: Մենք գտանք իրար միլիոնավոր մարդկանց մեջ ու դարձանք մի ամբողջ սրտի երկու մասեր»,-գրել է դերասանը: