«Երբ տեսա դստերս, մի պահ քարացա». Գուրգեն Դաբաղյանը` դստեր հետ առաջին հանդպման, նրա անվան ընտրության ու երեխայի` Մոսկվայում ծնվելու մասին

Գուրգեն Դաբաղյանն ու կինը` Իննան առաջին անգամ ծնողներ են դարձել: Երգչի դուստրը, որին երջանիկ ծնողները Շուշաննա անունն են տվել, ծնվել է Ռուսաստանում, քանի որ Իննան չվերթների չեղարկման պատճառով չի կարողացել վերադառնալ Հայաստան: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչը կիսվել է իր երջանկությամբ, ինչպես նաեւ` պատմել, թե ինչ դժվարությունների միջով է կարողացել, վերջապես, հասնել սիրելիին ու առաջնեկին:

Փոքրիկ Շուշաննան ծնվել է հուլիսի 15-ին: Գուրգենի խոսքով` դստեր հետ առաջին հանդիպումը շատ հուզիչ է անցել:

«Աննկարագրելի զգացողություններ էին, նման բան կյանքում չէի ապրել, որպեսզի կարողանամ համեմատել, թե դա ինչ էր: Երբ տեսա դստերս, մի պահ քարացա. չէի հասկանում, թե ինչ էր կատարվում` աննկարագրելի, հետաքրքիր ու երջանիկ պահ էր»,-ասում է երգիչն ու հավելում, որ երբ իմացել է երեխայի սեռն, անչափ ուրախացել է.

«Ինձ համար տարբերություն չկար` աղջիկ կունենանք, թե տղա. նա իմ երեխան է, իմ առաջնեկը, ու ես անչափ ուրախ եմ իմ հրաշք աղջկա ծնունդով»:

Գուրգենը, որը, սովորաբար, մամուլից ու երկրպագուներից չի թաքցնում ստեղծագործական եւ անձնական նորությունները, կնոջ հղիության ընթացքը նախընտրել էր գաղտնի պահել, ինչն իր բացատրությունն ունի.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ