«Պատկերացնում եմ ինձ հոր կարգավիճակում և չեմ խուսափում». Էդգար Իգիթյան

ArenaNews.am կայքը շարունակում է բարի ավանդույթներն՝ այս անգամ բլից հարցազրույց անցկացնելով դերասան Էդգար Իգիթյանի հետ:

Առաջիկա 1-2 տարվա մեջ պատկերացնու՞մ եք Ձեզ հոր կարգավիճակում:

-Այո, պատկերացնում եմ և չեմ խուսափում, քանի որ կյանքում ընտանիքից ավելի կարևոր բան չկա, իսկ հայր լինելը ամենակարևոր բաներից մեկն է:

Մյուս երիտասարդ դերասանները Ձեզնից կարող են սովորել…

-Եթե կա մի բան, որը իրենց դուր է գալիս իմ խաղի մեջ, կարող են սովորել:

Աղջիկները սելֆի անելուց դաքֆեյս են անում, տղաները…

-Տղաները նայում  ու ծիծաղում են, քանի որ արհեստական ամեն ինչ տգեղ է, դրա փոխարեն կարող են ավելի գեղեցիկ բաներ անել, օրինակ՝ ժպտան))

-Արտահայտությունորը Ձեզ հունից հանում է:

-Չկա նման արտահայտություն, ավելի շատ հունից դուրս եմ գալիս, երբ իմ ներկայությամբ բամբասում են կամ գլուխ գովում:

Երևանում Ձեր ամենասիրած վայրը:

-Կասկադ, Աբովյան փողոց և իհարկե մանումենտ))

Սպորտից հեռու են նրանք, ովքեր…

-Չունեն կամքի ուժ, կարգապահություն, և հոգեբանություն. չէ որ սպորտը նաև հոգին է կոփում:

Ի՞նչ խորհուրդ կտաք ինքներդ Ձեզ:

-Առաջ և միայն առաջ՝ պահելով բոլոր սկզբունքները:

Ինչի՞ կողքով չեք կարող անտարբեր անցնել` գեղեցիկ աղջիկները չհաշված:

-Անարդարության և կենդանիների))

«Էլենի օրագիր»-ըդիտել է պետք, որովհետև…

-Կա լավ դերասանական կազմ, ամեն մեկը գիտի իր անելիքը և դա անում է առավելագույնս լավ, կա լավ սցենար, հետաքրիքր սյուժե և զարգացում:

-Կա արդյոք ավելի վատ բանքան մի գեղեցիկ օր արթնանալ ու տեսնելոր ինստագրամի էջդ գողացել են:

-Արդեն եղել է և անկեղծ ասած հիմա մեկ է, եթե պետք է լինի, թող լինի)) ավելի կարևոր բաներ կան)))

Հայուհիների բնավորության 2 գիծ, որ անփոխարինելի են:

-Մաքրություն, նվիրվածություն, հավատարմություն, ջերմություն… շատ են լավ հատկանիշները:

-Դերորի մասին երազում եք:

Անկեղծ ասած կուզեմ ինքս կերտեմ մի կերպար, որը կցանկանան հետո կերտել ուրիշները:

Էդգարճիշտն ասեք քանի՞ րոպե եք տրամադրում Ֆեյսբուք տեղադրվող նկարին նախաբան կցելու համար:

-1 րոպե:

-Եվ վերջում՝ տղամարդիկ ինքնավստահ են, երբ..

-Երբ սիրված են, երբ կարողանում են լավ գումար աշխատել, երջանկացնել իրենց հարազատներին ու անհրաժեշտության դեպքում էլ օգնել:

ArenaNews.am