ԲԱՑԱՌԻԿ. Մշակույթի ներկայացուցիչները՝ 100 հոգանոց խմբով կարտագաղթեն, եթե առաջիկա մեկ ամսում չլինեն համերգների ու մեծ հարսանիքների թույլտվություն

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված Հայաստանում իրավիճակը ծանր է:  Տուժած ոլորտների շարքում իր տեղն ունի նաև մշակույթի ոլորտը:

Ոլորտի ներկայացուցիչները 5 ամիս աշխատանք չունենալու պատճառով դժվարանում են գտնել ապրելու միջոցներ, որի պատճառով շատ մարդկանց  մոտ բողոքներ է առաջանում:

Եվ այսպես Starnews.am-ի հավաստի տեղեկություններով, վերջերս շոուբիզնեսի և մշակույթի ներկայացուիչները վերջերս մեծ հավաք են անցկացրել հայտնիներից մեկը տանը (հասկանալի պատճառներով, չենք հրապարակում, թե ում տանն է տեղի ունեցել հավաքը): Հավաքի ընթացքում քննարկվել է բազմաթիվ հարցեր: Քննարկված հարցերից մեկն է, թե ինչպես անեն, որ իրենց ձայնը լսելի դառնա:

Մեր տեղեկություններով վերջնական որոշում է կայացվել, որ եթե այսպես շարունակվի, շուտով իրենք պաշտոնական հայտարարություն կտարածեն:  Ըստ այդմ եթե մոտակա մեկ ամսվա ընթացքում նրանց ապրուստի միջոցի հարցը չլուծվի, նրանք կհայտարարեն երկրից արտագաղթելու մասին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ արտագաղթողների (և նրանց ընտանիքների) անդամները թիվը ամենաքիչը պետք է կազմի 100 մարդ: Starnews.am-ի տեղեկություններով, հանդիպմանը ներկա են գտնվել ինչպես երգիչ երգչուհիներ, այնպես էլ դերասաններ, թամադաներ և մշակութի այլ ներկայացուցիչներ:

Ըստ մեր տեղեկությունները նրանք կստեղծեն որևէ միավորում, որը կարող է հանդես գալ իրենց անունից:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս երկիրը լքել են նաև Արամեն ու Աննա Թովմասյանը, ինչպես նաև Մարտին Մկրտչյան ու Հռիփսիմե Հակոբյան զույգերը իրենց ողջ ընտանիքով։

Աղբյուրը՝ starnews.am