Սիրուշոն Լեհաստանում կմասնակցի միջազգային երաժշտական փառատոնի

Երգչուհի Սիրուշոն Լեհաստան է մեկնել, որտեղ միջազգային երաժշտական փառատոնի պետք է մասնակցի։ Նա Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և հայտնել է, որ արդեն Ժեշով քաղաքում է, որտեղ օգոստոսի 28–ին տեղի կունենա իր տեսակի մեջ բացառիկ երաժշտական փառատոն։

Մինչև այդ նա սթորի բաժնում ցուցադրել էր, թե ինչ խոչընդոտների են բախվել ինքն ու իր թիմը Լեհաստան մեկնելու ճանապարհին։ Նրանք ստիպված են եղել 7 ժամ սպասել Բելառուսի օդանավակայանում, հետո մեկնել Լեհաստան։

Նախօրեին երգչուհին հրապարակում էր արել և նախապես հայտնել էր իր մտահոգությունը։

«Այսօր պետք է մեկնենք Լեհաստան, ինչն այս շրջանում անհավանական է թվում։ Ինքներս էլ չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում ճանապարհին ու արդյոք իսկապես կստացվի՞ հասնել Լեհաստան և ելույթ ունենալ, թե՞ ոչ։ Լեհական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի կարողանանք ներկա գտնվել փառատոնին, որը Լեհաստանի ամենակարևոր երաժշտական միջոցառումն է։ Ճանապարհը, որը պետք է տևեր 4 ժամ, այս պարագայում տևելու է 17 ժամ։ Հուսով ենք՝ ամեն ինչ բարեհաջող կանցնի»,–գրել էր Սիրուշոն։

Աղբյուրը՝ Tert.am Life