Բարև, մատաղ ինիմ․ «Սուպեր Ժորիկը» խոսում է Արցախի բարբառով (տեսանյութ)

Հումորային հիթերով հայտնի Միխայիլ Գալուստյանի բեմական կերպար «Սուպեր Ժորիկն» անակնկալ է պատրաստում երկրպագուների համար։ Այս մասին պրոդյուսեր Սոֆիա Գուլյանը պատմել է իր ինստագրամյան էջում:Նա տեսանյութ է հրապարակել, որին կից՝ գրել է. «Նոր, թույն երգ սպասեք Սուբեր Ժորիկից»:Սոֆիան տեսանյութում պատմում է, որ «Սուպեր Ժորիկը» պատրաստվում է նոր հիթի ձայնագրությանը, և շուտով կներկայացվի նրա երրորդ երգը։ Այդ պահին նրան է մոտենում Գալուստյանը և սկսում է խոսել Արցախի բարբառով․ «Բարև, մատաղ ինիմ, հո՞ւնց ես»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Աղբյուրը՝ infoport.am