Անատի Սաքանյանի սիրտը կրկին զբաղվա՞ծ է

Դերասանուհի Անատի Սաքանյանը հայ շոուբիզնեսի ամենաքննարկված դեմքերից մեկն է։ Հատկապես ամուսնալուծությունից հետո դերասանուհու անձնական կյանքը սկսեց հետաքրքրել շատերին։

Անատին էլ ինտրիգների պակաս չի թողնում իր հետևորդներին։ Նա այս անգամ Սբ․ Վալենտինի տոնին ընդառաջ ցուց է տվել իր ռոնամտիկ երեկոն։

Կես տարի առաջ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրված Անատի Սաքանյանն ու Էդգարն այլեւս միասին չեն: Դերասանուհին, ով մինչ այս ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր բաժանության լուրը, BRAVO.am-ի հետ զրույցում բացառություն է արել:

«Այո, ես ամուսնալուծվել եմ»,-նշել է նա՝ հավելելով, որ առայժմ չի ցանկանում իր անձնական կյանքին վերաբերող այլ մանրամասներ հանրայնացնել:

Անատի Սաքանյանը նաեւ տեղեկացրել է, որ «Ֆեյսբուք»-ում անձնական էջ չունի՝ երկրպագուներին խորհուրդ տալով չհետեւել կեղծ էջերի գրառումներին, իսկ «ինստագրամյան» իր անունով եւ լուսանկարներով բազմաթիվ էջերից միայն մեկն է իրեն պատկանում:

Աղբյուրը՝ vayvay.info