Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով

Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին դերասանը երկուշաբթի հայտնել է ինստագրամյան գրառման միջոցով:

«Ողջունում եմ բոլորին: Ցանկանում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 10-ին ստիպված եմ եղել 60 ամյակս նշել կարանտինի պայմաններում, քանի որ կորոնավիրուսի իմ թեստը դրական պատասխան է ունեցել: Հավելեմ, որ ինձ հարաբերականորեն լավ եմ զգում, պարզապես սովորականից փոքր-ինչ հոգնած եմ: Հետևում եմ բժիշկների խորհուրդներին և հուսով եմ, որ շուտով կհաղթահարեմ այս հիվանդությունը»,- գրել է հոլիվուդյան դերասանը:

Tert.am