«Ստիպված եմ ամուսնուցս, երեխաներիցս հեռու մնալ». Դիանա Շատվերյանը` կորոնավիրուսով վարակվելու, բուժման ընթացքի և ապրումների մասին

Դիզայներ Դիանա Շատվերյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնի միջոցով հետևորդներին հայտնել է, որ կորոնավիրուսն իրեն չի շրջանցել:

Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան պատմեց վիրուսի սկզբնական շրջանի, իր ապրումների, երեխաներից ու ամուսնուց հեռու լինելու բարդությունների մասին:

Դիանայի խոսքով` առաջին իսկ ախտանշաններից հասկացել է, որ սովորական մրսածություն չէ:

«Օրեր առաջ քաղաքից դուրս էի գնացել ու մրսել էի: Հաջորդ օրն ունեցա 38 աստիճան ջերմություն, անմիջապես գնացի հիվանդանոց, հանձնեցի անալիզներ, կորոնավիրուսի թեստ ու ինքնամեկուսացա, քանի որ հասկացա` սովորական մրսածություն չէ, չէի ուզում վարակել իմ հարազատներին: Հաջորդ օրը ստացա թեստի դրական պատասխանը։ Քանի որ ինձ մոտ թոքաբորբ չկար, մնացի ինքնամեկուսացած ու բուժումը տանն եմ ստանում: Չգիտեմ, թե ումից եմ վարակվել, շրջապատումս վարակակիրներ չկան»:

Ամբողջությամբ՝ Tert.am Life