Նույնիսկ, եթե ձեռքս դողա, ես պինդ բռնել եմ քեզ, միայն թե` ձեռքդ տուր. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում.

«Ձեռքդ տուր, Ընկեր, միասին կանցնենք մեր դժվարությունների արահետով, միասին կանցնենք օվկիաններն ու փոթորիկներին կդիմակայենք:
Ձեռքդ տու՛ր, իմ անծանոթ, կդառնանք ընկեր ու էլի միասին կանցնենք արհավիրքներով ու ձանձրույթներից դուրս կգանք հաղթանակած…

տուր(ՆՀ)»: