Հուլիսի 27-ից՝ նորություն բարձրորակ դորամաների սիրահարներին․ հանրահայտ «Կապույտ ծովի լեգենդը»՝ հայերեն թարգամանությամբ

Կորեական դորամաների սիրահարները, և մասնավորապես՝ դերասաններ Լի Մին-Հոյի և Ջուն Ջի Հյունի երկրպագուները միանշանակ լսած կլինեն «Կապույտ ծովի լեգենդի» մասին։


«Շանթ» հեռուստաընկերությունը Shant Digital TV-ի լսարանին հուլիսի 27-ից հնարավորություն կտա վայելել կորեական հանրահայտ դորաման՝ բարձր որակով և հայերեն գրագետ թարգմանությամբ։

Հարավկորեական այս հեռուստասերիալը՝ նկարահանված 2016 թվականին, պատմում է աշխարհի միակ ջրահարսի մասին, որը սիրահարվում է ծովի ափ եկած մի անծանոթի։ Տարիներ շարունակ ինքն իր դեմ պայքարից հետո, ի վերջո զգացմունքը հաղթում է աղջկան և նա, անծանոթին գտնելու հույսով, դուրս է գալիս ցամաք։


Ջրահարսը հայտնվում է մի մարդու տանն, ով աներևակայելի նման էր իր երազների հերոսին: Բայց նա ոչ թե Կիմ Մու արքայատոհմի բարեսիրտ ժառանգն էր, այլ Հո Ջուն Ջեն, ով շատերին հայտնի էր որպես խաբեբայության աշխարհի Հարրի Փոթթեր:

Թե ինչ ընթացք է ունենում ջրահարսի ցամաքում անցկացրած օրերը, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել բացառապես Shant Digital TV-ի եթերում։

Հավելենք միայն այն, որ աշխարհահռչակ այս դորաման ցուցադրվել է Ամերիկայում, Կանադայում, Չինաստանում, Սինգապուրում, Վիետնամում, Ֆիլիպիններում և այլուր։

Դորամայի բովանդակությունը ազդեցիկ է ոչ միայն լսարանի համար, այլև հենց դերասանների։ Վերջիններիս խոսքով՝ սցենարին ծանոթանալու հենց առաջին պահից «Կապույտ ծովի լեգենդը» տպավորել է նրանց։

«Ես իմ դերը որպես ջրահարս չէի ընդունում, քանի որ իմ սիրտը բաբախում էր և ես զգում էի։ Ինչ վերաբերում է ջրահարսին․․․ ոչ նրա բնավորությունը, ոչ էլ թեման այնպիսին չեն, որոնք կարելի է հանդիպել այլ ֆիլմերում կամ դորամաներում, դա թարմություն է և ես լիահույս եմ, որ կկարողանամ շատ բան ցույց տալ իմ այս կերպարով»,-հարցզրույցներից մեկի ժամանակ ասել է դերասանուհի Ջուն Ջի Հյունը։


Գլխավոր հերոսը ևս ամենայն պատասխանատվությամբ է մոտեցել իր կերպարին։ Դերասան Լի Մին-Հոյի խոսքով՝ հատուկ այս կերպարը կերտելու համար ա վերջինս բազում հնարքներ և տեխնիկաներ է սովորել ու կիրառել։