«Իմ հայրենակիցների հետ եմ եւ աղոթում եմ նրանց համար». Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն Ինստագրամում եւ Թվիթերում իր բազմամիլիոնանոց լսարանին կոչ է արել դատապարտել Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան:

Նա իր հետեւորդներին հայտնել է, որ «չնայած համաշխարհային համավարակին՝ Ադրբեջանը խախտել է գլոբալ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի կոչը՝ հարձակումներ գործելով Հայաստանի վրա. քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, Ադրբեջանը նաեւ սպառնացել է հարվածել Հայաստանի ատոմակայանին»։

Քիմը նշել է, որ Կոնգրեսը հաջորդ շաբաթ քննարկելու է Ադրբեջանին ռազմական օգնության շարունակության հարցը: Նա հորդորել է կապ հաստատել սենատորների եւ ներկայացուցիչների հետ եւ կոչ անել աջակցել Հայաստանին։

«Ես իմ հայրենակիցների հետ եմ եւ աղոթում եմ նրանց համար, ովքեր սահմանին են եւ ներգրավված են այս իրադարձություններում»,-գրել է Քարդաշյանը: