Women’s club-ի փոխարեն «Վիտամինը» նոր սիթքոմ ունի` Why Womens Womens

«Վիտանին ակումբը» շուտով հանդիսատեսին կներկայացնի նոր` Why Womens Womens նախագիծը, որի ստեղծման գաղափարը ծնվել է արտակարգ դրության պայմաններում: Նախագծի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանն առաջին մանրամաները վստահել է Tert.am Life–ին:

Նրա խոսքով` հիմնական նախագծի` Women’s club-ի նկարահանումները դադարեցնելուց հետո որոշեցին հարմարվել արտակարգ իրավիճակին ու նոր նախագիծ սկսել։

Why Womens Womens նախագիծը սիթքոմի ձևաչափում է. «Փորձում ենք այնպես անել, որ հուլիսից եթերում լինի: Դեռ վերջնական որոշված չէ` օնլա՞յն կցուցադրվի, թե` հեռուստատեսությամբ, բայց եթերով ցուցադրվելու դեպքում կլինի «Շանթ» հեռուստաընկերությամբ»:

Հարցին, թե ինչո՞վ է տարբերվելու իրենց սիթքոմը այդ ձևաչափով այլ նախագծերից` Վլադիմիրը պատասխանեց. «Համաձայն եմ, որ այսօր սիթքոմների պակաս չունենք, բայց մեր նախագծում կա ձևաչափ, որը Հայաստանում դեռ չի եղել: Մյուս առումներով այլ նորույթներ չկան, բայց մեր հավատարիմ հեռուստադիտողը բաց չի թողնի իր սիրելի դերասաններին դիտելու ևս մեկ հնարավորություն»:

Վլադիմիրը պատմեց որ սիթքոմը սկսվում է նրանից, որ Պոնչի կերպարը` Մրդոն, վիրուսից վախեցած մտել է զուգարան ու դուրս չի գալիս, մեկուսացել է։ Պրոդյուսերը նշեց, որ թեման միայն կորոնավիրուսի շուրջ չի պտտվում. «Ուղղակի աշխարհում ու երկրում տիրող իրավիճակը չենք շրջանցել: Նախագիծն ընտանեկան, կենցաղային, արդիական թեմաների հումորային մեկնաբանությունն է»:

Նախագծի առաջին թիզերից պարզ է դառնում, որ դրանում ընդգրված են Women’s Club–ից Տոմա Պետրոսյանը և Պոնչ Իսպիրյանը. «Մի քանի օրից կհայտնվի նախագծի երկրորդ թիզերը, քիչ-քիչ կտեղեկացնենք, թե ովքեր են նախագծում ընդգրկված, բայց միայն Տոման ու Պոնչը չեն: Առաջին թիզերի կերպարները Women’s Club–ից են վերցված, բայց կան նաև նոր կերպարներ: Կերպարները միանգամից չեն բացահայտվելու, աճողական կարգով են նախագիծ մտնելու»,- ասաց Վլադիմիրը` դեռ չբացահայտելոց` Women’s Club–ի՞ց են մյուս դերասանները, թե` ոչ։

Ինչ վերաբերում է Women’s Club–ի նկարահանումներին` պրոդյուսերն ասաց որ առանց հանդիսատեսի չեն ուզում նկարահանել, բայց եթե արտակարգ իրավիճակը երկար շարունակվի, չի բացառվում, որ նկարահանումներ սկսեն առանց հանդիսատեսի:

Նա վդտահ է` նոր նախագծի հաջողության դեպքում մեկը մյուսին չեն խանգարի։

tert.am