Անատի Սաքանյանն այս շրջանում նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում: Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ վերջին երեք տարվա ընթացքում կարճաժամկետ դերերով հանդես եկել է, բայց այս նախագիծը երկարաժամկետ համագործակցություն է ենթադրում:
«Այս ընթացքում առաջարկներ եղել են, որոնք մերժել եմ տարբեր պատճառներով: Երբեմն, ժամանակս չի ներել, քանի որ զբաղված եմ եղել իմ արտադրության խնամքի միջոցներով: Այս առաջարկը ինձ դուր եկավ, այդ իսկ պատճառով միանգամից ընդունեցի»,- ասաց նա։
Անատին կերպարի մասին բացահայտումներ անել դեռ չի ուզում. «Կերպարս հանելուկային է, փակագծերը բացել չեմ կարող, առավել ևս, որ սպասվող զարգացումների մասին ինքս էլ շատ բան չգիտեմ: Միայն վստահ եմ` հետաքրքիր ու լարված սերիաներ են սպասվում»:
Դերասանուհու խոսքով` անձնակազմին ադապտանալու խնդիր չի ունեցել. «Այս նախագծի դերասանական գրեթե ամբողջ կազմի հետ նախկինում աշխատել էի, սցենարիստ Անուշիկ Պետրոսյանին նույնպես ճանաչում էի: Ուրախ եմ հատկապես, որ իմ մտերիմ ընկերուհի Տաթև Ադումյանի հետ մեկ նախագծում ենք: Շատ եմ կարևորում այն անձնակազմը, որի հետ պետք է աշխատեմ` չնայած բնավորությամբ խնդիրներ ստեղծող մարդ չեմ»,-ասաց նա:
Անատիից հետաքրքրվեցինք` հե՞շտ է աշխատել իր հիմնական խաղըներոջ` Հակոբ Հակոբյանի հետ. «Նրա հետ շատ հեշտ է, լավ ընկեր է և լավ մարդ: Հակոբի հետ նկարահանման ընթացքը հումորներով համեմված է անցնում»:
Աղբյուրը՝ Tert.am Life