Երգչուհի Շպռոտը «Ալո դու ես» երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել և նկարներով կիսվել Ինստագրամի միկրոբլոգում:
«Ինձ համար, իմ բոլոր երգերն ու տեսահոլովակները արվեստի գործեր են։ Լավ, թող սա էլ անվանենք Pop արվեստ։ Սիրում եմ ձեզ: Այս տեսահոլովակի անունը պետք է լիներ Կարանտին։ Քանի որ շատ դժվար էր այն կազմակերպել այս օրերին։ Սակայն ես և Արսենը, և մեր ստեղծագործական հմուտ թիմը որոշեցինք ձեզ ուրախացնել: Խելք խելքի տվեցինք, անտեսելով վիրուսի վտանգը, և նկարահանեցինք գժոտ մի տեսահոլովակ: Իսկ երգի հեղինակը մեր շատ սիրելի Արմենչիկն է»,-գրել է երգչուհին
Վերջում էլ անկեղծացել է որ. «Ինձ մոտ նկարահանման թեժ պահին կապրիզ է լինում և ես ուղղակի ուզում եմ ոչինչ չանել: Էս այդ պահնա»:
Աղբյուրը՝ 365news.am