Անի Խաչիկյանը եւ Հայկ Բարսեղյանը բաժանվել են

Անի Խաչիկյանը եւ Հայկ Բարսեղյանն այլեւս միասին չեն: Բաժանության լուրը դերասանուհին հաստատել է Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» նախագծի շրջանակում անկեղծ զրույցի ընթացքում:

«Թեեւ հարցնում են՝ ինչու բաժանվեցիք, բայց ես չեմ պատրաստվում այսօր խոսել այդ մասին, մեզ ի՞նչ»,- Ինստագրամում ուղիղ եթերի ժամանակ ասել է Նազենին, ինչին Անին հավանություն է տվել:

Հաղորդավարուհու հաջորդ հարցին՝ արդյոք սիրտն ազատ է, Անին պատասխանել է, որ իր սիրտը միշտ ազատ է սիրո համար:

Անիի եւ Հայկի որդին՝ Տեսլան, մեկուկես տարեկան է:

Աղբյուրը՝ BRAVO.am